Անգլիայի հավաքականն ընկերական հանդիպումներ կունենա Ֆրանսիայի և Գերմանիայի հետ

19.11.2014, 17:04
Անգլիայի հավաքականն ընկերական հանդիպումներ կունենա Ֆրանսիայի և Գերմանիայի հետ, նշված է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքում։
Անգլիայի հավաքականն ընկերական հանդիպումներ կունենա Ֆրանսիայի և Գերմանիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիայի հավաքականն ընկերական հանդիպումներ կունենա Ֆրանսիայի և Գերմանիայի հետ, նշված է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքում։

Անգլիացիների և ֆրանսիացիների հանդիպումը նախատեսված է 2015 թվականի նոյեմբերի 17-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, իսկ գերմանացիների հետ հանդիպումը նախատեսված է 2016 թվականի մարտին։

Անգլիացիները Եվրոպայի 2016 թվականի առաջնության շրջանակում ծրագրում են նաև ընկերական հանդիպումներ անցկացնել Իսպանիայի և Նիդեռլանդների հավաքականների հետ։ Չորս խաղից հետո անգլիացները 12 միավորով առաջին տեղն են զբաղեցնում իրենց ընտրական խմբում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Անգլիայի հավաքականը ընկերական հանդիպումներ կունենա իտալացիների (մարտի 31–ին)  և իռլանդացիների (հունիսի 7-ին) հետ։-0-