ՖԻՖԱ–ի ղեկավար Բլատերը հաստատել է, որ Քաթարում ԱԱ-2022–ն անցկացվելու է նոյեմբերին և դեկտեմբերին

21.10.2014, 10:37
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում կանցկացվի նոյեմբերին և դեկտեմբերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ՖԻՖԱ–ի ղեկավար Բլատերը հաստատել է, որ Քաթարում ԱԱ-2022–ն անցկացվելու է նոյեմբերին և դեկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում կանցկացվի նոյեմբերին և դեկտեմբերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՖԻՖԱ–ն դիտարկում է 2022 թվականի աշխարհի առաջնության անցկացման ժամկետները տեղափոխելու հավանականությունը Քաթարում ամառային շոգերի պատճառով։ Հնարավոր տարբերակների թվում նշվում էին հունվար–փետրվարն ու նոյեմբեր–դեկտեմբերը։

«Այնտեղ անհնար է խաղալ ամռանը։ Այդ պատճառով 2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում նոյեմբերին և դեկտեմբերին։ Իմ կարծիքով` դա լավագույն լուծումն է»,– Բլատերին է մեջբերում franceinfo.fr–ը։

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Մարկ Ադամսը հայտնել էր, որ աշխարհի առաջնությունը չի անցկացվի 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի հետ միաժամանակ։ Այդ մասին ՄՕԿ–ին հավաստել է ինքը` Բլատերը։ Ավանդաբար ձմեռային Օլիմպիադան անցկացվում է փետրվարին։ -0-