414.33
4.75
386.75
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում հոկտեմբերի 16-18–ը «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային համաժողով կանցկացվի

13:54
15 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում հոկտեմբերի 16-18–ը «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային համաժողով կանցկացվի, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։

Միջոցառումը կազմակերպել են Կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Շախմատի ակադեմիան` Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ։

«Համաժողովին կմասնակցեն 31 երկրի ներկայացուցիչներ»,– ասաց Լպուտյանը։

Ըստ նրա, համաժողովի շրջանակում կքննարկվեն «Շախմատը դպրոցներում» ծրագրի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների, մեթոդական ուղղությունների, դպրոցներում գիտական հետազոտությունների, շախմատային ուսումնահետազոտական լաբորատորիայի, հայկական դպրոցներում սոցիոլոգիական հետազոտությունների, դասախոսների պատրաստման և վերապատրաստման, երեխաների և ուսուցիչների հեռահար ուսուցման հետ կապված հարցեր։

Ինչպես նշեց Լպուտյանը, Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ շախմատը դասավանդվում է դպրոցներում որպես առանձին առարկա։ «Բոլորին շատ է հետաքրքրում այն հարցը, թե ինչ են տվել աշակերտներին շախմատի դասերը և ինչպես են ազդել նրանց մտածելակերպի վրա, և արդյոք դա Հայաստանի համար կարևոր քայլ էր»,– ընդգծեց Շախմատի ֆեդերացիայի փոխտնօրենը։

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` դպրոցներում շախմատի դասերը բարձրացնում են տրամաբանական մտածողության մակարդակը, առաջնորդի հատկություններ և ռազմավարական մտածողություն զարգացնում, օգնում են ավելի արագ որոշումներ կայացնել։ «Մենք միշտ սովոր ենք եղել օրինակ վերցնել այլ երկրներից, ներդնել հայկական կրթական համակարգում այս կամ այն նորույթը, բայց շախմատը կրթական համակարգում այն է, ինչ Հայաստանը կարող է դուրս բերել որպես կրթական գաղափարախոսություն»,– նշեց Աշոտյանը` ավելացնելով, որ ցանկացած դպրոցական, ով հետագայում կցանկանա դպրոցից դուրս զբաղվել շախմատով, կընձեռվի այդ հնարավորությունը։

«Համաժողովը մասնակիցներին փորձի փոխանակման հնարավորություն կտա, ինչը հետագայում կօգնի շախմատի զարգացմանը և կընդգծի դրա կարևորությունը կրթական համակարգում»,– նշեց գերատեսչության ղեկավարը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Հունիսի 2023
Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
Լիոնել Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր