Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հրապարակել է հավաքներին մասնակցելու համար հրավիրված լեգեոներների անունները

19.09.2014, 16:32
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են մասնակցելու մարզական հավաքների սերբերի և ֆրանսիացիների հետ հանդիպումներից առաջ:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հրապարակել է հավաքներին մասնակցելու համար հրավիրված լեգեոներների անունները

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են մասնակցելու մարզական հավաքների սերբերի և ֆրանսիացիների հետ հանդիպումներից առաջ:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Սերբիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Մարզական հավաքին մասնակցելու հրավերներ են ստացել Ռոման Բերեզովսկին «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյանը «Վարդար» (Մակեդոնիա), Լևոն Հայրապետյանը «Պրիբրամ» (Չեխիա), Հրայր Մկոյանը «Էսթեղլալ» (Իրան), Ռոբերտ Արզումանյանը «Ակտոբե» (Ղազախստան), Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա), Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Էդգար Մանուչարյանը «Ուրալ» (Ռուսաստան), Գևորգ Ղազարյանը «Օլիմպիակոս» (Հունաստան), Նորայր Ասլանյանը «Ալմերե Սիթի» (Հոլանդիա), Ռումյան Հովսեփյանը «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա), Արթուր Եդիգարյանը «Կայրաթ» (Ղազախստան), Արտակ Դաշյանը «Վարդար» (Մակեդոնիա), Մարկոս Պիզելլին «Ակտոբե» (Ղազախստան), Զավեն Բադոյանը «Գոմել» (Բելառուս), Արթուր Սարկիսովը «Վոլգա» (Ռուսաստան), Արթուր Միրանյանը «Վարդար» (Մակեդոնիա), Յուրա Մովսիսյանը «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան), Արտյոմ Սիմոնյանը «Զենիթ» (Ռուսաստան):

Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակվի ավելի ուշ:

Հայաստանի հավաքականն ընտրական նույն փուլում ուժերը կչափի Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ: Սեպտեմբերի 7-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղի ժամանակ հայ ֆուտբոլիստները 2:1 հաշվով զիջեցին Դանիայի հավաքականին:-0-