«Ռոդնինայի մարզական կարիերան փառավոր հաղթանակների պատմություն է». ՀՀ նախագահ

12.09.2014, 13:29
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ռոդնինայի մարզական կարիերան փառավոր հաղթանակների պատմություն է». ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Իրինա Կոնստանտինի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, սեր, ընտանեկան բարօրություն և ներդաշնակություն: Թող Ձեր կյանքում միշտ տիրի տոնական տրամադրությունը»,– ասվում է ուղերձում։

«Ձեր յուրօրինակ սպորտային կարիերան փառավոր հաղթանակների պատմություն է, որոնք մինչև այժմ հիացնում են երկրպագուների մեծ լսարանին: Դուք, իրավամբ, արժանացել եք խորհրդային և ռուսաստանյան գեղասահքի խորհրդանիշի կարգավիճակին և համաշխարհային սպորտային ասպարեզում անվերապահ ճանաչման: Չսահմանափակվելով միայն սպորտային հաղթանակներով՝ Դուք նվիրեցիք Ձեզ նոր կոչմանը՝ սոցիալական և նորմատիվ աշխատանքին, որը մոտեցնում է սպորտը մարդկանց»,– նշել է հայկական պետության ղեկավարը։

Նախագահը նշել է, որ Երևանում գեղասահքի նոր դպրոցի բացումը, որի հիմնարկեքի արարողությանը Ռոդնինան անձամբ ներկա էր, նոր թափ կհաղորդի այդ մարզաձևի զարգացմանը Հայաստանում:

«Հարգելի Իրինա Կոնստանտինի, մաղթում եմ Ձեզ նոր հաղթանակներ Ձեր բոլոր ձեռնարկումներում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում»,– ասվում է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում։ -0-