Բուքմեյքերները Հայաստանի հավաքականը ֆավորիտ են համարում լատվիացիների հետ այսօրվա խաղում

03.09.2014, 14:54
Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակներն ավելի հավատում են Հայաստանի հավաքականի հաղթանակին Լատվիայի թիմի հետ ընկերական հանդիպման ժամանակ, որը կանցնի սեպտեմբերի 3–ին` տեղական ժամանակով ժամը 21։45–ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում։
Բուքմեյքերները Հայաստանի հավաքականը ֆավորիտ են համարում լատվիացիների հետ այսօրվա խաղում

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակներն ավելի հավատում են Հայաստանի հավաքականի հաղթանակին Լատվիայի թիմի հետ ընկերական հանդիպման ժամանակ, որը կանցնի սեպտեմբերի 3–ին` տեղական ժամանակով ժամը 21։45–ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում։

Խաղը կհեռարձակի Արմենիա TV–ն։

Williamhill հայտնի բուքմեյքերական գրասենյակն ընդունում է Հայաստանի հավաքականի հաղթանակի դրույքներ` 2.30 գործակցով, ոչ–ոքի` 3.20, իսկ լատվիացիների հաղթանակի դրույքներ` 3.20։
«bwin» միջազգային բուքմեյքերական գրասենյակի փորձագետները նույնպես բավականին լավատեսորեն են գնահատում հայկական թիմի հնարավորությունները` 2.40։ Ոչ–ոքին գնահատվում է 3.30 գործակցով, Լատվիայի հավաքականի հաղթանակը` 2.85։

Հայ բուքմեյքերները նույնպես հավատում են սեփական թիմի հաջողությանը։ Այսպես, հայերի հաղթանակը գնահատվում է 2.34, ոչ–ոքին` 3.20, իսկ լատվիացիների հաղթանակը` 2.88։

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրո-2016–ի ընտրական փուլին։ Որակավորման մրցաշարի հանդիպումը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն սեպտեմբերի 7–ին` դանիացիների հետ արտագնա խաղում։

Հայկական թիմը նույն ընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հետ։ -0-