Հայաստանի հավաքականի երկրպագուները կկարողանան Կոպենհագենում դանիացիների հետ հանդիպման տոմսերը գնել տեղում 33.5 եվրոյով

29.08.2014, 17:40
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները Եվրո 2016 առաջնության ընտրական փուլի շրջանակում անցկացվող Դանիա-Հայաստան հանդիպման տոմսերը կկարողանան ձեռք բերել տեղում 33,5 եվրոյով, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի երկրպագուները կկարողանան Կոպենհագենում դանիացիների հետ հանդիպման տոմսերը գնել տեղում 33.5 եվրոյով

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները Եվրո 2016 առաջնության ընտրական փուլի շրջանակում անցկացվող Դանիա-Հայաստան հանդիպման տոմսերը կկարողանան ձեռք բերել տեղում 33,5 եվրոյով, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: Հայ երկրպագուներին տրամադրվել է D տրիբունայի D1 սեկցիան:

«Տոմսերը կարելի է ձեռք բերել հանդիպման օրը մարզադաշտի տոմսարկղերից: Տոմսերը կարժենան 250 դանիական կրոն (33,5 եվրո)», - նշվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի հավաքականի երկրպագուները կկարողանան Դանիայում ՀՀ դեսպանատան շենքից միասին ուղևորվել մարզադաշտ:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի 2016թ.-ի առաջնության ընտրական փուլում ուժերը կչափի Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ:

Որակավորման մրցաշարի առաջին հանդիպումները կկայանան 2014թ.-ի սեպտեմբերի 7-ին, եզրափակիչ հանդիպումները՝ 2015թ.-ի հոկտեմբերի 13-ին: Պատասխան հանդիպումները նախատեսված են նոյեմբերի 12-14-ին և 15-17-ին:-0-