Մովսիսյանը վերականգնվում է վնասվածքից հետո և սեպտեմբերի 10–ից կանցնի ինտենսիվ աշխատանքի. «Սպարտակ»

27.08.2014, 17:03
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վերականգնվում է վնասվածքից հետո և սեպտեմբերի 10–ից կանցնի ինտենսիվ աշխատանքի, նշված է «Սպարտակի» պաշտոնական կայքում։
Մովսիսյանը վերականգնվում է վնասվածքից հետո և սեպտեմբերի 10–ից կանցնի ինտենսիվ աշխատանքի. «Սպարտակ»

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վերականգնվում է վնասվածքից հետո և սեպտեմբերի 10–ից կանցնի ինտենսիվ աշխատանքի, նշված է «Սպարտակի» պաշտոնական կայքում։

Հուլիսի սկզբին Մովսիսյանը աջ ծնկահոդի արթրոսկոպիկ բուժզննում է անցել` հոդի կապսուլայի արտաքին հատվածի հետագա պլաստիկ վիրահատությամբ։ Ենթադրվում էր, որ հետվիրահատական շրջանը կտևի մինչև երկու ամիս։

«Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վատապետովի խոսքով, Մովսիսյանը սեպտեմբերի 10–ից պետք է անցնի ինտենսիվ աշխատանքի ֆիզպատրաստության մարզչի գլխավորությամբ։

«Հարձակվողը բաց է թողել խաղաշրջանի ամբողջ նախապատրաստական ընթացքը և ընդհանուր խումբ վերադառնալուց առաջ պետք է համապատասխան մարզավիճակ ունենա»,– ասվում է հաղորդագրությունում։

Այժմ Հայաստանի հավաքականի մարզիկն աշխատում է երկանգամյա ռեժիմով։

Մովսիսյանը «Սպարտակ» է տեղափոխվել 2012 թվականի դեկտեմբերին։ Նախորդ խաղաշրջանում Հայաստանի հավաքականի հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 30 խաղ և 18 գնդակ է խփել։ -0-