Մխիթարյանն օգնել է «Բորուսիային» հաղթել «Բավարիա» ակումբին և նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթը

14.08.2014, 13:25
Դորտմունդի «Բորուսիա» ակումբը պարտության է մատնել Մյունխենի «Բավարիա» ակումբին և երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Գերմանիայի ֆուտբոլի սուպերգավաթակիր:
Մխիթարյանն օգնել է «Բորուսիային» հաղթել «Բավարիա» ակումբին և նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթը

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիա» ակումբը պարտության է մատնել Մյունխենի «Բավարիա» ակումբին և երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Գերմանիայի ֆուտբոլի սուպերգավաթակիր:

Դորտմունդում անցկացված հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ գործող փոխչեմպիոնների: «Բորուսիա» ակումբը հաղթանակ տարավ 23-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և 62-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգի գոլերի շնորհիվ:

«Բորուսիա» ակումբը Գերմանիայի սուպերգավաթակիր դարձավ երկրորդ անգամ անընդմեջ և պատմության ընթացքում հինգերորդ անգամ՝ այս ցուցանիշով հավասարվելով «Բավարիա» ակումբին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:-0-