Հայ շախմատիստները և շախմատիստուհիները հաղթել են Տրոմսյոյի օլիմպիադայի երկրորդ տուրում

04.08.2014, 10:54
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախօրեին երկրորդ հաղթանակն է տարել Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվող օլիմպիադայում։ Հայ շախմատիստները վստահորեն հաղթանակ տարան ավստրալացիներին` 3:1 հաշվով։ Գաբրիել Սարգսյանը հաղթեց Մուլտուն Լիին, իսկ Վլադիմիր Հակոբյանը` Յունտա Իկեդային։ Լևոն Արոնյան – Դևիդ Սմերդոն և Սերգեյ Մովսիսյան - Մաքս Իլինվորթ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։
Հայ շախմատիստները և շախմատիստուհիները հաղթել են Տրոմսյոյի օլիմպիադայի երկրորդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախօրեին երկրորդ հաղթանակն է տարել Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացվող օլիմպիադայում։ Հայ շախմատիստները վստահորեն հաղթանակ տարան ավստրալացիներին` 3:1 հաշվով։ Գաբրիել Սարգսյանը հաղթեց Մուլտուն Լիին, իսկ Վլադիմիր Հակոբյանը` Յունտա Իկեդային։ Լևոն Արոնյան – Դևիդ Սմերդոն և Սերգեյ Մովսիսյան - Մաքս Իլինվորթ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։

Կանանց թիմը հաղթեց Բանգլաշեդի հավաքականին` 4։0 հաշվով։ Լիլիթ Մկրտչայնը հաղթեց Ակտեր Լիզ Շամիմային,  Լիլիթ Գալոյանը` Խան Նազրանին, Մարինա Կուրսովան` Ռանի Համիդին, Շուշան Սարգսյանը` Շարմին Սուլթանային։

Առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթել էին միևնույն հաշվով` 4:0` Ճապոնիայի և Գվատեմալայի հավաքականներին։
Շախմատի օլիմպիադան կտևի մինչև օգոստոսի 14-ը։ --0--