Շարապովան չորրորդն է ԱՄՆ–ի ամենաճանաչված մարզիկների ցուցակում. հարցում

18.07.2014, 11:21
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չորրորդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ–ի ամենաճանաչված մարզիկների ցուցակում, վկայում են Harris ընկերության անցկացրած հարցման տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Շարապովան չորրորդն է ԱՄՆ–ի ամենաճանաչված մարզիկների ցուցակում. հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/.  Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չորրորդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ–ի ամենաճանաչված մարզիկների ցուցակում, վկայում են Harris ընկերության անցկացրած հարցման տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Զբաղեցնելով համաշխարհային վարկանիշի վեցերորդ տեղը` Շարապովան այս խաղաշրջանում հաղթել է «Ռոլան Գարոսում», զիջել է աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսին (առաջին տեղ), նրա քույր Վինուսին (երրորդ) և ավտոմրցարշավորդ Դանիկա Պատրիկին (երկրորդ)։ Հնգյակը եզրափակում է կարիերան ավարտած ֆուտբոլիստ Միա Հեմը։

Տղամարդկանց վարկանիշի առաջին տեղում է ԲԱԱ երկակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսը, ով «Մայամիից» «Քլիվլենդ» է վերադարձել։ Ջեյմսն առաջ է անցել ԲԱԱ–ի լեգենդ Մայքլ Ջորդանից, ով երկրորդն է դարձել։ Այնուհետև Դերեք Ջեգերն է («Նյու Յորք Յանքիս», բեյսբոլ), Պեյտոն Մենինգը («Դենվեր Բրոնքս, ամերիկյան ֆուտբոլ»), ինչպես նաև հինգերորդ տեղը կիսած ԲԱԱ «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի պաշտպան Կոբե Բրայանաթը և NASCAR–ի օդաչու Դեյլ Էրնհարդտը։

Հարցումն անցկացվել է տարբեր տարիքի 2 241 մարդկանց շրջանում։ -0-