ՈՒԵՖԱ-ն թույլատրել է եվրագավաթի հանդիպումներ անցկացնել Դնեպրոպետրովսկում. «Դնեպր» ՖԱ

17.07.2014, 15:01
ՈՒԵՖԱ-ում համապատասխան որոշում ընդունելուց հետո «Դնեպր» ֆուտբոլային ակումբը կարող է սեփական հարկի տակ Չեմպիոնների լիգայի հանդիպումներ կազմակերպել, նշվում է ուկրաինական ակումբի` Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:  
ՈՒԵՖԱ-ն թույլատրել է եվրագավաթի հանդիպումներ անցկացնել Դնեպրոպետրովսկում. «Դնեպր» ՖԱ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՈՒԵՖԱ-ում համապատասխան որոշում ընդունելուց հետո «Դնեպր» ֆուտբոլային ակումբը կարող է սեփական հարկի տակ Չեմպիոնների լիգայի հանդիպումներ կազմակերպել, նշվում է ուկրաինական ակումբի` Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: 

ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը հուլիսի 12-13-ին այցելել է Օդեսա և Դնեպրոպետրովսկ: «Դնեպր» ակումբը Ուկրաինայի 2013/14 առաջնության արդյունքում իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգա, որտեղ կսկսի խաղալ որակավորման երրորդ փուլից:

«ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես թույլատրել է Դնեպրոպետրովսկում եվրագավաթի խաղեր անցկացնել», - նշվում է ակումբի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մայիսին Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայից «Р-Спорт» գործակալությանը տեղեկացրել էին, որ ՈՒԵՖԱ-ն թույլատրել է ուկրաինական ակումբներին և հավաքականներին միջազգային հանդիպումներ անցկացնել միայն երկրի երկու քաղաքում՝ Կիևում և Լվովում: Եվրագավաթներում Ուկրաինան ներկայացնում են Դոնեցկի «Շախտյոր» ակումբը (կմասնակցի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը), «Դնեպր» ակումբը, Խարկովի «Մետալիս» ակումբը, Կիևի «Դինամոն», Օդեսայի «Չերնոմորեց» ակումբն ու Լուգանսկի «Զարյա» ակումբը:-0-