Քրիշտիանու Ռոնալդուն Ալֆրեդո Դի Ստեֆանոյի մրցանակ է ստացել

11.07.2014, 17:54
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Ալֆրեդո Դի Ստեֆանոյի մրցանակ է ստացել, որը 2007 թվականից Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստին է շնորհում Marca թերթը, նշված է թերթի կայքում։
Քրիշտիանու Ռոնալդուն Ալֆրեդո Դի Ստեֆանոյի մրցանակ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Ալֆրեդո Դի Ստեֆանոյի մրցանակ է ստացել, որը 2007 թվականից Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստին է շնորհում Marca թերթը, նշված է թերթի կայքում։

Մրցանակակիրը որոշվում է փորձագետների քվեարկության միջոցով։ Նրանք ընտրում են Marca–ի ընթերցողների առաջադրած ֆուտբոլիստներից մեկին, հայտնումն է ՌԻԱ Նովոստին։

Ռոնալդուն ստացել է 35 ձայն` առաջ անցնելով Դիեգո Կոստային, «Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին երրորդ տեղն է զբաղեցրել։-0-

Ռոնալդուն այս մրցանակը արդեն երրորդ անգամ է ստանում։-0-