Ձյուդոն Հայաստանում մենամարտի ամենազանգվածային տեսակն է

27.06.2014, 17:57
Ձյուդոն Հայաստանում մենամարտի ամենազանգվածային տեսակն է, այս մարզաձևով զբաղվում է մոտ 4 հազար մարդ, տեղեկացրեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը՝ ներկայացնելով Սպորտի նախարարության տվյալները:
Ձյուդոն Հայաստանում մենամարտի ամենազանգվածային տեսակն է

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ձյուդոն Հայաստանում մենամարտի ամենազանգվածային տեսակն է, այս մարզաձևով զբաղվում է մոտ 4 հազար մարդ, տեղեկացրեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը՝ ներկայացնելով Սպորտի նախարարության տվյալները:

Նշելով, որ ֆեդերացիայում գրանցված է մոտ 1500 ձյուդոիստ, նա նշեց, որ նախարարության ցուցանիշների հետ տարբերությունը բացատրվում է նրանով, որ երեխաները չեն գրանցվում ֆեդերացիայում՝ անդամավճար չվճարելու նպատակով:

Փոխնախագահը նաև նշեց, որ վերջին տարիներին ֆեդերացիայում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել, ինչպես նաև լավացել է նյութական մասը՝ ձյուդոյի միջազգային և եվրոպական ֆեդերացիաների համագործակցության շնորհիվ:

«Նրանց հետ համագործակցության շնորհիվ մենք կարողացանք մեր մարզերին և զարգացող դպրոցներին տրամադրել 6 տատամի և 250 կիմոնո՝ հավաքականի անդամներին և առաջատար ձյուդոիստներին», - ավելացրեց նա:-0