Հունաստանի հավաքականն այլևս կորցնելու ոչինչ չունի. Օլեբաս

25.06.2014, 17:54
Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստները կատարել են Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ իրենց առջև դրված խնդիրը և փլեյ-օֆֆ-ում խաղալու են առանց ավելորդ ճնշման, հայտարարել է Հունաստանի հավաքականի պաշտպան Խոսե Օլեբասը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հունաստանի հավաքականն այլևս կորցնելու ոչինչ չունի. Օլեբաս

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստները կատարել են Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ իրենց առջև դրված խնդիրը և փլեյ-օֆֆ-ում խաղալու են առանց ավելորդ ճնշման, հայտարարել է Հունաստանի հավաքականի պաշտպան Խոսե Օլեբասը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խմբային փուլի եզրափակիչ հանդիպման ժամանակ հույները 2:1 հաշվով հաղթել են Կոտ-դ'Իվուարի հավաքականին և անցել են 1/8-րդ փուլ, որտեղ ուժերը կչափեն Կոստա Ռիկայի հավաքականի հետ:

«Մեր գլխավոր նպատակն էր հաղթահարել խմբային փուլը, և մենք դա արեցինք», - մեջբերում է Օլեբասի խոսքերը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: «Այժմ կորցնելու ոչինչ չունենք և առաջ ենք ընթանալու հանդիպումից հանդիպում: Մի քանի օր ունենք ուժերը վերականգնելու, լիցքաթափվելու և Կոստա Ռիկայի հավաքականն ուսումնասիրելու համար: Այն վտանգավոր մրցակից է, որն այստեղ հիանալի է հանդես եկել, սակայն մենք լավ կպատրաստվենք»:

Պաշտպանը նաև նշել է, որ Հունաստանի հավաքականի ուժը թիմային ոգու և խելացի պաշտպանության մեջ է, սակայն միաժամանակ «թիմն ապացուցել է, որ կարող է լավ հարձակում կազմակերպել և ավելի շատ գոլերի հեղինակ դառնալ»:

Հունաստան-Կոստա Ռիկա հանդիպումը տեղի կունենա հունիսի 29-ին Ռեսիֆիում:-0-