Բալոտելին Իտալիայի հաղթանակի դիմաց անգլիական թագուհու համբույր է «պահանջում»

20.06.2014, 12:43
Իտալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնության խմբային փուլում Կոստա Ռիկային հաղթելու դեպքում կցանկանար, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը համբուրեր նրա այտը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Բալոտելին Իտալիայի հաղթանակի դիմաց անգլիական թագուհու համբույր է «պահանջում»

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Իտալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ Բրազիլիայում անցկացվող աշխարհի առաջնության խմբային փուլում Կոստա Ռիկային հաղթելու դեպքում կցանկանար, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը համբուրեր նրա այտը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Անգլիացիները հինգշաբթի 1։2 հաշվով պարտություն են կրել Ուրուգվայի հավաքականի հետ խաղում, որը թիմի երկրորդ պարտությունն է։ Եթե իտալացիները չհաղթեն Կոստա Ռիկայի հավաքականի հետ խաղում, ապա Անգլիայի թիմը կզրկվի փլեյ–օֆ դուրս գալու հնարավորությունից։

«Եթե մենք հաղթենք Կոստա Ռիկային, ես ցականում եմ, որ Մեծ Բրիտանիայի թագուհին համբուրի ինձ, բնականաբար` այտս»,– գրել է իտալացի խաղացողը Twitter–ի իր էջում։ Իտալիայի և Կոստա Ռիկայի հավաքականների խաղը կկայանա ուրբաթ Ռեֆիսիում և կսկսվի Երևանի ժամանակով 20։00–ին։ -0-