ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը ներողություն է խնդրել երկրպագուներից Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հավաքականի անհաջող ելույթի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Աշխարհի գործող չեմպիոնները երկու պարտություն են կրել 1։7 ընդհանուր հաշվով և զրկվել են փլեյ–օֆֆ–ում հանդես գալու հնարավորությունից։
«Մենք ձեզնից ներողություն ենք խնդրում», – իսպանական հեռուստատեսության եթերում ասել է Կասիլիասը, ում խոսքերը մեջբերում է Ռոյթերս գործակալությունը։ «Մենք մեղավոր ենք, սակայն բոլորից ավելի շատ ենք ցավ և հիասթափություն ապրում»։
«Դեպի ապագա նայելուց բացի, մեզ այլևս ոչինչ չի մնում։ Մեր թիմը բազմաթիվ դրական կողմեր ունի, և մենք պետք է դրա մասին չմոռանանք», – ավելացրել է դարպասապահը։
Իսպանացիները կավարտեն աշխարհի առաջնության հանդիպումը հունիսի 23–ին В խմբի մեկ այլ անհաջողակ Ավստրալիայի հավաքականի հետ խաղով։–0–