Լևոն Արոնյանը կես միավորով հետ է մնում Արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատար Մագնուս Կառլսենից

18.06.2014, 10:38
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը Դուբայում անցկացվող Արագ շախմատի աշխարհի առաջնության երկու օրերից հետո առաջնության աղյուսակի միանձնյա առաջատարն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Լևոն Արոնյանը կես միավորով հետ է մնում Արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատար Մագնուս Կառլսենից

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Շախմատի աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը Դուբայում անցկացվող Արագ շախմատի աշխարհի առաջնության երկու օրերից հետո առաջնության աղյուսակի միանձնյա առաջատարն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Առաջնության երկրորդ օրը Կառլսենը երեք հաղթանակ է տարել, ևս երկու հանդիպում նորվեգացին ավարտել է ոչ–ոքի հաշվով։ Այսպիսով, Կառլսենը վաստակել է 8 միավոր և զբաղեցրել է առաջատարի դիրքը։ Նորվեգացի գրոսմայստերից կես միավորով հետ է մնում հայ շախմատիստ Լևոն Արոնյանը։ Այնուհետև յոթ շախմատիստներ են, ովքեր վաստակել են 7–ական միավոր։ Նրանց թվում են ռուս շախմատիստներ Յան Նեպոմնյաշչին, Եվգենի Տոմաշևսկին, Ալեքսանդր Գրիշչուկն ու Պետեր Սվիդլերը։ Լավագույն տասնյակի աղյուսակը եզրափակում է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ով վաստակել է 6,5 միավոր։

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով, 15 տուրով։ Մրցաշարի հաղթողը կորոշվի հունիսի 18–ին։–0–