Բրազիլիայի հավաքականը հաղթանակ է տարել խորվաթների նկատմամբ ԱԱ մեկնարկային խաղում

13.06.2014, 10:36
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները կամային հաղթանակ են տարել Խորվաթիայի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության` սեփական դաշտում կայացած մեկնարկային խաղում։
Բրազիլիայի հավաքականը հաղթանակ է տարել խորվաթների նկատմամբ ԱԱ մեկնարկային խաղում

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները կամային հաղթանակ են տարել Խորվաթիայի թիմի նկատմամբ աշխարհի առաջնության` սեփական դաշտում կայացած մեկնարկային խաղում։

Սան Պաուլուի «Կորինտիանս» մարզադաշտում կայացած А խմբի հանդիպումն ավարտվել է տանտերերի 3։1 հաղթանակով։ Խաղի հաշիվը բացել է բրազիլացի Մարսելոն, ով սեփական դարպաս է գնդակ ուղարկել։ Այդ ինքնագոլն աշխարհի առաջնություններում Բրազիլիայի հավաքականի համար առաջինն է դարձել։

Դրանից հետո դուբլ է կատարել Նեյմարը` առաջին գնդակը նա խփել է 29–րդ րոպեին, երկրորդը` 71–ին ճապոնացի դատավոր Յուիտի Նիսիմուրայի նշանակած տուգանային հարվածից։ Հաղթական վերջակետը դրել է Օսկարն արդեն երկրորդ խաղակեսում։

Հաջորդ խաղը բրազիլացիները կանցկացնեն հունիսի 17–ին Մեքսիկայի հավաքականի հետ, խորվաթները հաջորդ օրը կխաղան Կամերունի հավաքականի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ -0-