Բլատերը հաջողություն է մաղթել ֆուտբոլի ԱԱ-2014–ի բոլոր մասնակից թիմերին

12.06.2014, 19:42
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը Բրազիլիայում աշխարհի առաջնության մեկնարկի օրը հաջողություն է մաղթել եզրափակիչ մրցաշարում մասնակցող բոլոր 32 թիմերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Բլատերը հաջողություն է մաղթել ֆուտբոլի ԱԱ-2014–ի բոլոր մասնակից թիմերին

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը Բրազիլիայում աշխարհի առաջնության մեկնարկի օրը հաջողություն է մաղթել եզրափակիչ մրցաշարում մասնակցող բոլոր 32 թիմերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ֆուտբոլի աշխարհի քսաներորդ առաջնությունը կմեկնարկի այսօր։ Սան Պաուլուում մրցաշարի բացման խաղում հանդես կգան А խմբի մրցակիցները` մրցաշարի տանտերեր բրազիլացիները և Խորվաթիայի թիմը։ Համաշխարհային առաջնությունը կտևի մինչև հուլիսի 13–ը, երբ կանցնի եզրափակիչ խաղը։

«Այսօր Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականների խաղով սկսվում է աշխարհի առաջնությունը։ Հաջողություն եմ մաղթում բոլոր 32 թիմերին։ Շնորհակալություն Բրազիլիային աջակցության համար։ Չեմ համբերում մինչև մրցաշարի մեկնարկը»,– գրել է Բլատերը Twitter–ի իր միկրոբլոգում։ -0-