Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ–ի վարկանիշային աղյուսակում իջել է հինգ հորիզոնականով` զբաղեցնելով 38–րդ տեղը

05.06.2014, 16:31
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում իջել է 5 հորիզոնականով և 682 միավորով զբաղեցրել է 38–րդ տեղը, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ–ի վարկանիշային աղյուսակում իջել է հինգ հորիզոնականով` զբաղեցնելով 38–րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում իջել է 5 հորիզոնականով և 682 միավորով զբաղեցրել է 38–րդ տեղը, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Հայաստանի հավաքականը մայիսին անցկացրել է երկու ընկերական հանդիպում` մայիսի 27–ին Ժնևում 4։3 հաշվով պարտության է մատնել ԱՄԷ–ի հավաքականին, իսկ մայիսի 31–ին Շվեյցարիայի Սիոն քաղաքում 1։3 հաշվով զիջել է Ալժիրի հավաքականին։

Հաջորդ ընկերական հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 6–ին Մայնցում` ուժերը չափելով Գերմանիայի հավաքականի հետ։

Հունիսի 5–ի դրությամբ ՖԻՖԱ–ի վարկանիշային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`

1. Իսպանիա – 1485 միավոր
2. Գերմանիա – 1300
3. Բրազիլիա – 1242
4. Պորտուգալիա – 1189
5. Արգենտինա – 1175
6. Շվեյցարիա – 1149
7. Ուրուգվայ – 1147
8. Կոլումբիա – 1137
9. Իտալիա – 1104
10. Անգլիա – 1090

Վարկանիշը սկսել է հաշվարկվել 1993 թ.–ից, միավորների քանակը հաշվարկվում է` ելնելով չորս տարվա ընթացքում ազգային հավաքականների  գրանցած արդյունքներից։ Հաջորդ թարմացումը նախատեսված է հուլիսի 8–ին։ Հայ ֆուտբոլիստները պատրաստվում են Եվրո–2016–ի ընտրական փուլին։ Հայաստանի հավաքականը հայտնվել է առաջին խմբում, որտեղ ուժերը կչափի Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի հավաքականների հետ։–0–