Mix Battle բակային սպորտի փառատոն կանցկացվի առաջին անգամ Հայաստանում

29.05.2014, 17:39
Առողջ կենսակերպի և բակային սպորտի Mix Batel Fest Armenia 2014 փառատոնը կանցկացվի առաջին Երևանում  մայիսի 31–ին։
Mix Battle բակային սպորտի փառատոն կանցկացվի առաջին անգամ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/.  Առողջ կենսակերպի և բակային սպորտի Mix Batel Fest Armenia 2014 փառատոնը կանցկացվի առաջին Երևանում  մայիսի 31–ին։
Փառատոնը միավորել է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են` Street Workout (բակային մարզումներ), սպորտային մարմնամարզութւայն, Freeruning/ parkour, break dance, capoeira և բազկամարտ, բրեյքդանս, հայտնեց «Street Workout &amp Streetlifting Federation in Armenia» կազմակերպության խորհրդի համահիմնադիր, ղեկավար և անդամ Արթուր Հարությունյանը։

«Մեր փառատոնի նպատակն է առողջ ապրելակերպի տարածումը և զարգացումը երիտասարդության շրջանում, բակային մարզաձևերի զարգացումը, ինչպես նաև գրագետ և առողջ մտածելակերպ ունեցող երիտասարդություն ձևավորելը մեր երկրում: Մենք նաև ցանկանում ենք մեկ տանիքի տակ հավաքել փողոցային մարզաձևերը։ Բացի այդ, կլինեն օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևեր»,– նշեց Հարությունյանը։

Ըստ նրա` փողոցային մարզաձևերը կարևոր դեր են խաղում երիտասարդների կյանքում։ «Ավելի լավ է, որ երիտասարդությունը բակային սպորտով զբաղվի, քան ծխի և խմի»,– ասաց նա։
Mix Battle Fest Armenia 2014 փառատոնի հատուկ հյուրերն են «Street Workout» միջազգային կազմակերպության ղեկավար Դենիս Մինինը և սուպեր-միջին քաշում Հայաստանի և Գերմանիայի բռնցքամարտի աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը, Գինեսի ռեկորդների  եռակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը։

«Street Workout &amp Streetlifting Federation in Armenia» վարչության խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանն իր հերթին խոստացավ, որ փառատոնի ընթացքում հավաքվածներին մի շարք անակնկալներ են սպասում, և կազմակերպությունը երիտասարդության շրջանում սպորտի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունի։ Նա հայտնեց, որ փառատոնից հետո կանցնեն ընտրական մրցումներ, որոնց հաղթողները կմեկնեն Մոսկվա մրցումների։

«Մեր առջև մեծ խնդիր է դրված` զարգացնել Հայաստանում բակային սպորտն ու դուրս գալ միջազգային մակարդակի։ Մեր առջևում Մոսկվայում Աշխարհի գավաթն է, և մենք ընտրական մրցումներ ենք անցկացնելու, որոնց հաղթողները կմեկնեն Ռուսաստանի մայրաքաղաք»,– ասաց Հակոբյանը։

«Street Workout &amp Streetlifting Federation in Armenia» հասարակական ոչ առևտրային կազմակերպությունը զբաղվում է ուժային բակային մարզումների և առողջ կենսակերպի տարածմամբ։ Կազմակերպության նպատակն է` զարգանալով ֆիզիկական և մտավոր առումով` ստեղծել ուժեղ և խելացի երիտասարդություն` առանց ալկոհոլի և թմրանյութի։ -0-