Զնարոկը դեռ չի զրուցել Մալկինի հետ, սակայն հույս ունի, որ նա կմասնակցի Հոկեյի աշխարհի առաջնությանը

15.05.2014, 10:51
Ռուսաստանի հոկեյի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Զնարոկը հայտարարել է, թե հույս ունի, որ կենտրոնական հարձակվող Եվգենի Մալկինը կմասնակցի Մինսկում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Զնարոկը դեռ չի զրուցել Մալկինի հետ, սակայն հույս ունի, որ նա կմասնակցի Հոկեյի աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հոկեյի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Զնարոկը հայտարարել է, թե հույս ունի, որ կենտրոնական հարձակվող Եվգենի Մալկինը կմասնակցի Մինսկում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Հավաքականը աշխարհի առաջնության շրջանակում չորրորդ հանդիպման ժամանակ 7։2 հաշվով հաղթել է Ղազախստանի թիմին։ Հանդիպումից հետո Զնարոկին առաջին հերթին հարցրել են առաջնությանը Եվգենի Մալկինի մասնակցության մասին։

«Դեռևս չեմ զրուցել։ Հենց հիմա պետք է զանգեմ նրան։ Ինչու՞ ենք ցանկանում հրավիրել Մալկինին։ Խնդիրնե՞ր ունենք պաշտպանների հետ։ Մենք կենտրոնական հարձակվողների հետ ևս խնդիրներ ունենք։ Արտյոմ Անիսիմովը վնասվածքով է խաղում։ Դուք որևէ բա՞ն ունեք Մալկինի դեմ։ Նա երիտասարդ է և կարող է օգնել հավաքականին։ Ի՞նչ կլինի, եթե Մալկինը հրաժարվի։ Ես, իհարկե, մեծ հույս ունեմ, որ Մալկինը կհամաձայնի, քանի որ ցանկացած վիճակում նրա ներկայությունը հավաքականի հետ հոգեբանական վերելք կապահովի», – ասել է Զնարոկը մամուլի ասուլիսի ժամանակ։

«Առաջին հերթին հարկավոր է զանգել և զրուցել Մալկինի հետ», – ավելացրել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Լրագրողները մարզչին հարցրել են, թե ինչպես հավաքականում միասին հանդես կգան Մալկինն ու Ալեքսանդր Օվեչկին։ «Այդ ամենը երկրորդական է։ Ինչու՞ չեմ կարող Մալկինին և Օվեչկինին մեկ օղակում ներկայացնել։ Կարող եմ նաև միևնույն օղակ գցել, կոպիտ ասած` մեծամասնության դեպքում։ Այստեղ խնդիր չեմ տեսնում», – նշել է Զնարոկը։

Օվեչկինն ավելի վաղ հայտարարել էր լրագրողներին, որ Ռուսաստանի հավաքականը սպասում է Մալկինի վերադարձին աշխարհի առաջնություն։ Կարևոր է, որ նա «ցանկություն ունենա»։–0–