Ֆուտբոլի 2016 թ.–ի Եվրոպայի առաջնության բացման և եզրափակիչ հանդիպումները կանցնեն Ֆրանսիայի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում

25.04.2014, 16:20
Ֆրանսիայում կայանալիք Ֆուտբոլի 2016 թ.–ի Եվրոպայի առաջնության բացման և եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան Սեն Դենի քաղաքի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, հաղորդում  Ֆրանս Փրես գործակալությունը։
Ֆուտբոլի 2016 թ.–ի Եվրոպայի առաջնության բացման և եզրափակիչ հանդիպումները կանցնեն Ֆրանսիայի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայում կայանալիք Ֆուտբոլի 2016 թ.–ի Եվրոպայի առաջնության բացման և եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան Սեն Դենի քաղաքի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, հաղորդում  Ֆրանս Փրես գործակալությունը։

Այս մասին հայտարարվել է ուրբաթ Փարիզում Եվրոպայի առաջնության օրացույցի հրապարակման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կկայանա առաջնության 7 խաղ, որոնց թվում են բացման հանդիպումը (հունիսի 10), եզրափակիչը (հուլիսի 10) և քառորդ եզրափակիչներից մեկը։ Կիսաեզրափակիչները տեղի կունենան Մարսելում և Լիոնում, մնացած քառորդ եզրափակիչները` Լիլում, Բորդոյում և Մարսելում։

1998 թ.–ին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի ունեցավ աշխարհի առաջնության եզրափակիչը, որի ժամանակ Ֆրանսիայի հավաքականը 3–0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց Բրազիլիայի հավաքականին և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա 2016 թ.–ի հունիսի 10–ից հուլիսի 10–ը Ֆրանսիայի 10 քաղաքներում։–0–