Սերգեյ Մովսիսյանը ՌԴ ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Սանկտ Պետերբուրգի թիմի կազմում

14.04.2014, 17:35
Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Սանկտ Պետերբուրգի թիմի կազմում բրոնզե մեդալ է նվաճել Լոոյում ավարտված Ռուսաստանի ակումբային առաջնությունում, հաղորդում է  armchess.am կայքը։
Սերգեյ Մովսիսյանը ՌԴ ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել Սանկտ Պետերբուրգի թիմի կազմում

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Սանկտ Պետերբուրգի թիմի կազմում բրոնզե մեդալ է նվաճել Լոոյում ավարտված Ռուսաստանի ակումբային առաջնությունում, հաղորդում է  armchess.am կայքը։

Չեմպիոնի կոչումը նվաճեց Սվերդլովսկի «Մալախիտ» ակումբը, երկրորդ տեղը զբաղեցրեց «Մեր ժառանգություն» մոսկովյան թիմը։

Առաջին չորս տեղերը զբաղեցրած ակումբները ապահովեցին իրենց մասնակցությունը 2014 թ.–ի Եվրագավաթին։–0–