Արցախի նախագահը ՖՄՄՀ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ-ում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր է քննարկել

08.04.2014, 18:20
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է Ֆուտբոլի միջազգային միությունների համադաշնության պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ:
Արցախի նախագահը ՖՄՄՀ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ-ում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր է քննարկել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է Ֆուտբոլի միջազգային միությունների համադաշնության պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ-ում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Երկուստեք կարեւորվել է Արցախի և տարբեր երկրների միջև փոխգործակցության ընդլայնումն այս ուղղությամբ:-0-