Ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը եվրոպական առաջնության ոսկու համար կպայքարի ադրբեջանցի Դիբիրգաջիևի հետ

04.04.2014, 19:43
Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը մինչև 70 կգ քաշային կարգում կմրցի ադրբեջանցի Ռուսլան Դիբիրգաջիևի հետ։
Ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը եվրոպական առաջնության ոսկու համար կպայքարի ադրբեջանցի Դիբիրգաջիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը մինչև 70 կգ քաշային կարգում կմրցի ադրբեջանցի Ռուսլան Դիբիրգաջիևի հետ։

Եզրափակիչ դուրս գալու ճանապարհին Գրիգորյանը հաղթել է ֆրանսիացի Կրիստոֆեր Կլավյերին, բուլղարացի Միրոսլավ Կրիովին և ռումինացի Անդրիան Մոյսեին։

Ապրիլի 2–ին հայ ըմբիշ Գարիկ Բարսեղյանը բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային կարգում։ -0-