ՀՖՖ ղեկավարը դրական է գնահատել ՈՒԵՖԱ–ի հավաքական թիմերի «Ազգերի լիգայի» նոր մրցաշարը

04.04.2014, 18:49
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դրական է գնահատել ՈՒԵՖԱ–ի` 2018 թվականից հավաքական թիմերի նոր միջազգային «Ազգերի լիգա» մրցաշարի խաղարկության գաղափարը։
ՀՖՖ ղեկավարը դրական է գնահատել ՈՒԵՖԱ–ի հավաքական թիմերի «Ազգերի լիգայի» նոր մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դրական է գնահատել ՈՒԵՖԱ–ի` 2018 թվականից հավաքական թիմերի նոր միջազգային «Ազգերի լիգա» մրցաշարի խաղարկության գաղափարը։

«Դրական եմ գնահատում, քանի որ կարծում եմ, որ այդ գաղափարը կծառայի ֆուտբոլի զարգացմանը»,– ասել է Հայրապետյանը բլոգերների հետ հանդիպմանը։

ՀՖՖ ղեկավարը նշեց նաև, որ ՈՒԵՖԱ–ն շատ լուրջ է մոտենում նոր նախագծերի մշակմանը` համակողմանիորեն գնահատելով դրանց դրական և բացասական կողմերը։

ՈՒԵՖԱ–ն 2018-2019 խաղաշրջանից կսկսի հավաքական թիմերի «Ազգերի լիգա» նոր միջազգային մրցաշարի խաղարկություն։

Ազգերի լիգայում 54 հավաքականներ գործակիցների վարկանիշի համաձայն կբաժանվեն չորս մեծ խմբի։ Այնուհետև յուրաքանչյուր խումբ կկիսվի երեք կամ չորս թիմերից բաղկացած ենթախմբերի։ Տվյալ խաղաշրջանի սեպտեմբերից դեկտեմբեր ենթախմբի յուրաքանչյուր թիմ կխաղա իր դաշտում և արտագնա հանդիպման ժամանակ։ Ենթախմբերի հաղթողները կամ դուրս կգան եզրափակիչ փուլ չորս հավաքականների մասնակցությամբ, կամ կարգի բարձրացում կստանան։ Ենթախմբերում վերջին տեղեր զբաղեցրած թիմերը մի կարգով կիջնեն։

Բացի այդ, Ազգերի լիգան թիմերին Եվրոպայի առաջնության եզրափակիչ մեկնելու ուղեգիր կստանա։ -0-