Հինգ հայ մարմնամարզիկները կմասնակցեն Բուլղարիայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը

01.04.2014, 14:56
Հինգ հայ մարզիկները կմասնակցեն մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի մայիսի 20-27–ը Սոֆիայում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Հինգ հայ մարմնամարզիկները կմասնակցեն Բուլղարիայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հինգ հայ մարզիկները կմասնակցեն մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի մայիսի 20-27–ը Սոֆիայում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Նրա խոսքով` օղակներով մրցումներում հանդես կգան Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը։ Հարություն Մերդինյանը կպայքարի «նժույգաթափեր» մրցաձևում մեդալի համար, իսկ Արթուր Դավթյանը` բազմամարտում։ Եվս մեկ հայ մարզիկ Վիգեն Խաչատրյանը կփորձի վարկանշային միավորներ ստանալ չինական Նանկինում ամառային պատանեկան Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։

Քաթարի մայրաքաղաք Դոհայում մարտի 26-29-ը կայացավ սպորտային մարմնամարզության 2014թ.–ի Աշխարհի գավաթի փուլային մրցաշարը։ Հարություն Մերդինյանը «նժույգաթափեր» մրցաձևում 15.475 միավորով դարձավ չեմպիոն, իսկ «հենացատկ» մրցաձևում Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը գրավեցին 1-ին ու 2-րդ տեղերը։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության` եվրոպական առաջնությունում հայ մարզիկների հնարավորությունների մասին հարցին` գլխավոր մարզիչը նշեց, որ ակնկալում է իր սաներին տեսնել մրցումների եզրափակիչ փուլում։

«Եվրոպայի առաջնությունում ավելի բարդ կլինի, քանի որ նման մրցումներն ավելի անկանխատեսելի են, առավել ևս, որ ակնկալվում է մասնակիցների ուժեղ կազմ։ Մասնավորապես, եվրոպական առաջնությանը կմասնակցեն Ռուսաստանի ուժեղ մարզիկներ, որոնք բաց են թողել Աշխարհի գավաթի փուլը»,– ասաց Դավթյանը։

Նա միաժամանակ ավելացրեց, որ եթե հայ մարմնամարզիկները ցույց տան այն ամենը, ինչի ընդունակ են, ապա կարող են եզրափակիչ անցնել և նույնիսկ պայքարել մրցանակային տեղերի համար։

Եվրոպայի առաջնությանը կմասնակցի մոտ 167 մարզիկ` 40 երկրից, իսկ մրցումների եզրափակիչ փուլում յուրաքանչյուր մարզաձևում հանդես կգա ութական մարզիկ։ -0-