Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դիմել է AIBA–ին Եվրոպայի 2015թ.–ի առաջնությունը Երևանում անցկացնելու առաջարկով

28.03.2014, 19:16
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դիմել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (AIBA) Եվրոպայի 2015 թ.–ի առաջնությունը Երևանում անցկացնելու առաջարկով, լրագրողներին տեղեկացրել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դիմել է AIBA–ին Եվրոպայի 2015թ.–ի առաջնությունը Երևանում անցկացնելու առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դիմել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (AIBA) Եվրոպայի 2015 թ.–ի առաջնությունը Երևանում անցկացնելու առաջարկով, լրագրողներին տեղեկացրել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը։

«Մենք ցանկանում ենք Վլադիմիր Ենգիբարյանի անվան (օլիմպիական չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն) ավանդական մրցաշարը դարձնել վարկանիշային», – ասել է Գևորգյանը լրագրողներին ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստի ավարտից հետո։

Նրա խոսքով` այս տարի հայ բռնցքամարտիկների գլխավոր նպատակն է պատրաստվել Եվրոպայի և աշխարհի 2015 թ.–ի առաջնություններին և վարկանիշային մրցաշարերին, որոնց կանցնեն Սերբիայում և Մոնտենեգրոյում։

Ամփոփելով նախորդ տարվա արդյունքները` ֆեդերացիայի նախագահը գոհունակություն է հայտնել անցկացված աշխատանքով` ավելացնելով, որ այս տարի մի շարք երկկողմ պայմանագրեր կկնքվեն մարզիկների և մարզիչների հետ։

Բացի այդ, 2014 թ.–ին ընկերական մենամարտեր են սպասվում Վրաստանի թիմի և հնարավոր է նաև Իրանի հավաքականի հետ։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականում` Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, մարզվում է 21 մարզիկ։

Ենգիբարյանի անվան մրցաշարն անցկացվում է ամեն տարի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ։–0–