Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Կրամնիկի հետ հավակնորդների շախմատի մրցաշարի 12–րդ տուրում

27.03.2014, 19:11
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հետ Խանտի Մանսիյսկում անցկացվող հավակնորդների շախմատի մրցաշարի 12–րդ տուրում և վաստակելով 6,5 միավոր` առաջատար Վիշվանաթան Անանդին զիջում է մեկ միավոր։
Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Կրամնիկի հետ հավակնորդների շախմատի մրցաշարի 12–րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հետ Խանտի Մանսիյսկում անցկացվող հավակնորդների շախմատի մրցաշարի 12–րդ տուրում և վաստակելով 6,5 միավոր` առաջատար Վիշվանաթան Անանդին զիջում է մեկ միավոր։

12–րդ տուրում բուլղարացի Վեսելին Տոպալովը հաղթել է ռուս Պետր Սվիդլերին, Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Դմիտրի Անդրեյկին (ՌԴ) և Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան) – Սերգեյ Կարյակին (ՌԴ) հանդիպումներն ավարտվել են ոչ– ոքի արդյունքով։

12 տուրերից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը` Վիշվանաթան Անանդ` 7,5 միավոր, Լևոն Արոնյան` 6,5 միավոր, Շահրիար Մամեդյարով և Սերգեյ Կարյակին` 6–ական միավոր, Վեսելին Տոպալով, Վլադիմիր Կրամնիկ,Պետր Սվիդլեր և Դմիտրի Անդրեյկին` 5,5–ական միավոր։–0–