Շախմատի հավակնորդների մրցաշարի 6–րդ տուրում Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Անդրեյկինի հետ

19.03.2014, 18:38
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ–ոքի է խաղացել ռուս Դմիտրի Անդրեյկինի հետ շախմատի հավակնորդների մրցաշարի 6–րդ տուրում։
Շախմատի հավակնորդների մրցաշարի 6–րդ տուրում Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Անդրեյկինի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ–ոքի է խաղացել ռուս Դմիտրի Անդրեյկինի հետ շախմատի հավակնորդների մրցաշարի 6–րդ տուրում։

Ադրբեջանի Մամեդյարովը հաղթել է ռուս Սվիդլերին, բուլղարացի Տոպալովը` ռուս Կրամնիկին։ Անանդ–Կարյակին պարտիան ավարտել է ոչ–ոքի հաշվով։

6–րդ տուրից հետո 4 միավորով առաջատարը Անանդն է։ Արոնյանն ունի 3.5, Տոպալովը, Մամեդյարովը, Կրամնիկը, Սվիդլերը` 3–ական միավոր։ Կարյակինն ունի 2,5 միավոր, Անդրեյկինը`1,5 միավոր։

Մրցաշարը կավարտվի մարտի 30-ին։-0-