Արոնյանն ուժերը կչափի ադրբեջանցի շախմատիստ Մամեդյարովի հետ թեկնածուների մրցաշարի երկրորդ տուրում

14.03.2014, 12:33
Թեկնածուների մրցաշարի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ուրբաթ ուժերը կչափի ադրբեջանցի շախմատիստ Շահրիար Մամեդյարովի հետ։
Արոնյանն ուժերը կչափի ադրբեջանցի շախմատիստ Մամեդյարովի հետ թեկնածուների մրցաշարի երկրորդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Թեկնածուների մրցաշարի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ուրբաթ ուժերը կչափի ադրբեջանցի շախմատիստ Շահրիար Մամեդյարովի հետ։

Արոնյանը զիջել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին թեկնածուների մրցաշարի առաջին տուրում, որը մեկնարկել է հինգշաբթի Խանտի Մանսիյսկում։

Առաջին տուրի մնացած բոլոր հանդիպումները (Դմիտրի Անդրեյկին (ՌԴ)– Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Սերգեյ Կարյակին (ՌԴ)–Պետր Սվիդլեր (ՌԴ), Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան)–Վեսելին Տոպալով (Բուլղարիա)) ավարտվել են ոչ–ոքի հաշվով։

Խանտի Մանսիյսկում անցկացվող մրցաշարի վիճակահանության արդյունքները հրապարակված են ՖԻԴԵ–ի կայքում։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատի թագի համար պայքարել աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։

Արոնյանը մասնակցում է մրցաշարին երրորդ անգամ։–0–