Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Նիկոլ Հարությունովը բանակից տարկետման իրավունք է ստացել

13.03.2014, 19:00
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ընթացքում բանակից տարկետման իրավունք է տրամադրել բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Նիկոլ Հարությունովին։
Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Նիկոլ Հարությունովը բանակից տարկետման իրավունք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ընթացքում բանակից տարկետման իրավունք է տրամադրել բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Նիկոլ Հարությունովին։

«Որոշումը պայմանավորված է Բռնցքամարտի Եվրոպայի և աշխարհի 2014–2015 թթ. առաջնություններին նախապատրատվելու, ինչպես նաև Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական վարկանիշային մրցաշարերին Հարությունովի մասնակցության ապահովման անհրաժեշտությամբ» – կառավարության նիստի ընթացքում ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը։

Նիկոլ Հարությունովը (81 կգ քաշային կարգ) նվաճել է ոսկե մեդալ 2012 թ.–ին Երևանում կայացած Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ` եզրափակչում պարտության մատնելով շոտլանդացի բռնցքամարտիկ Սկոտ Ֆորեսին։ –0–