Արոնյանն ու Անանդը կմրցեն թեկնածուների մրցաշարի առաջին տուրում

13.03.2014, 13:07
Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանատան Անանդն ու հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հինգշաբթի կմրցեն թեկնածուների մրցաշարի առաջին տուրում։
Արոնյանն ու Անանդը կմրցեն թեկնածուների մրցաշարի առաջին տուրում

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/.  Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանատան Անանդն ու հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հինգշաբթի կմրցեն թեկնածուների մրցաշարի առաջին տուրում։

Մրցաշարի հաղթողը գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ խաղալու իրավունք կստանա, ասվում է ՖԻԴԵ–ի կայքում։

Թեկնածուների մրցաշարը տեղի կունենա մարտի 11–31–ը Խանտի Մանսիյսկում։ Մրցաշարին կմասնակցի ութ գրոսմայստեր` Լևոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ), Դմիտրի Անդրեյկինը (ՌԴ), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Սերգեյ Կարյակինը (ՌԴ), Պետր Սվիդլերը (ՌԴ)։ Արոնյանը երրորդ անգամ է մասնակցում մրցաշարին։ -0-