Ռուսները կրկնեցին ոսկե մեդալների թվով ռեկորդը ձմեռային Պարալիմպիկ խաղերում

12.03.2014, 15:02
Ռուսաստանի հավաքականը կրկնել է ոսկե մեդալների թվով ռեկորդը ձմեռային Պարալիմպիկ խաղերում` չորեքշաբթի Սոչիում նվաճելով 13–րդ ոսկին։
Ռուսները կրկնեցին ոսկե մեդալների թվով ռեկորդը ձմեռային Պարալիմպիկ խաղերում

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հավաքականը կրկնել է ոսկե մեդալների թվով ռեկորդը ձմեռային Պարալիմպիկ խաղերում` չորեքշաբթի Սոչիում նվաճելով 13–րդ ոսկին։

Ոսկե մրցանակակիր է դարձել դահուկորդ Ռոման Պետուշկովը, ով հաղթել է 1 կմ երկարությամբ սպրինտի «նստած» կատեգորիայում։

Թուրինի 2006 թվականի ձմեռային Պարալիմպիադայում, որտեղ խաղարկվում էր մրցանակների 58 կոմպլեկտ, ռուսները նվաճել էին բարձրագույն արժեքի 13 մեդալ` հաղթանակ տանելով ընդհանուր թիմային ստուգարքում (ընդհանուր առմամբ` նրանց հաշվին կար 33 մրցանակ)։ Սոչիում կորոշվեն մրցանակների 72 կոմպլեկտների արժանացածները, մրցումները կավարտվեն մարտի 16–ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ -0-