Ռուսաստան–Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի իսպանացի մրցավար Մալյենկոն

26.02.2014, 10:38
Ունդիանո Մալյենկոյի գլխավորությամբ իսպանացի մրցավարների բրիգադը կսպասարկի Ռուսաստան–Հայաստան ընկերական հանդիպումը, հաղորդվում է Ռուսաստանի ֆուտբոլի միության պաշտոնական կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ռուսաստան–Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի իսպանացի մրցավար Մալյենկոն

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ունդիանո Մալյենկոյի գլխավորությամբ իսպանացի մրցավարների բրիգադը կսպասարկի Ռուսաստան–Հայաստան ընկերական հանդիպումը, հաղորդվում է Ռուսաստանի ֆուտբոլի միության պաշտոնական կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հանդիպման ընթացքում Մալյենկոյին կօգնեն Ռոբերտո Դիաս Պերես Դել Պալոմարն ու Ռաուլ Կաբաներո Մարտինեսը։

Հանդիպումը տեղի կունենա մարտի 5–ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում, այն կանցնի Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Ռուսաստանի հավաքականի նախապատրաստման շրջանակներում։–0–