Երիտասարդ շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը լրացրել է գրոսմայստերի նորման

20.02.2014, 13:53
Երևանցի երիտասարդ շախմատիստ, ՖԻԴԵ–ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված Moscow Open 2014–ում լրացրել է գրոսմայստերի նորման, հաղորդում է armchess.am կայքը։
Երիտասարդ շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը լրացրել է գրոսմայստերի նորման

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանցի երիտասարդ շախմատիստ, ՖԻԴԵ–ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված Moscow Open 2014–ում լրացրել է գրոսմայստերի նորման, հաղորդում է armchess.am կայքը։

Նույն մրցաշարում պատանի շախմատիստ Տիգրան Կ. Հարությունյանը լրացրել է միջազգային վարպետի նորման:

1994 թ.–ին ծնված Ռոբերտ Աղասարյանը Եվրոպայի չեմպիոն է մինչև 12 տարեկանների տարիքային կատեգորիայում (2004թ.), աշխարհի չեմպիոն է մինչև 12 տարեկանների կատեգորիայում (2006թ.), 2010 թ.–ին շախմատիստը Թուրքիայում անցկացված համաշխարհային պատանեկան շախմատային օլիմպիադայի չեմպիոնն է դարձել Հայաստանի պատանիների հավաքականի կազմում։–0–