ՌՖՄ–ն Հայաստանի հետ խաղի համար շտկումներ է կատարել հավաքականի ընդլայնված կազմում

19.02.2014, 16:58
Ռուսաստանի ֆուտբոլի միությունը Հայաստանի հետ ընկերական խաղի համար շտկումներ է կատարել Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում։
ՌՖՄ–ն Հայաստանի հետ խաղի համար շտկումներ է կատարել հավաքականի ընդլայնված կազմում

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ֆուտբոլի միությունը Հայաստանի հետ ընկերական խաղի համար շտկումներ է կատարել Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում։

Ազգային թիմի ընդլայնված կազմում իրականում հայտնվել է Գրոզնիի «Տերեկի» 24–ամյա պաշտպան Անդրեյ Սեմյոնովը, այլ ոչ թե «Լոկոմոտիվ-2»–ի նրա անվանակիցը։ Սեմյոնովը ձմեռային տրանսֆերային ընդմիջման ժամանակ «Տերեկ» է անցել Պերմի «Ամկարից»` չեչենական ակումբի հետ 3.5 տարվա պայմանագիր կնքելով։ 

Ֆաբիո Կապելոն մարտի 5–ին Կրասնոդարում կայանալիք խաղին կսկսի նախապատրաստվել մարտի 3–ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-