Հայ դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը զբաղեցրել է 46–րդ տեղը Սոչիի Օլիմպիադայի 15 կմ դասական ոճի մրցումներում

14.02.2014, 17:14
Հայ դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը 91 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 46–րդ տեղը Սոչիի Օլիմպիադայի 15 կմ դասական ոճի մրցումներում։  
Հայ դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը զբաղեցրել է 46–րդ տեղը Սոչիի Օլիմպիադայի 15 կմ դասական ոճի մրցումներում

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը 91 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 46–րդ տեղը Սոչիի Օլիմպիադայի 15 կմ դասական ոճի մրցումներում։ 

Մրցումներին պետք է մասնակցեր նաև հայ դահուկավազորդ Արթուր Եղոյանը, սակայն նա դուրս չի եկել վազքուղի։

Միքայելյանը գրանցել է 42:39.1 արդյունքն ու հաղթող շվեցարացի Դարիո Կոլոնիայից (38:29.7) հետ է մնացել մոտ չորս րոպեով։ Կոլոնիան փետրվարի 9–ին արժանացել է ոսկե մեդալի նաև սկիատլոնի մրցումներում (15 կմ դասական ոճով + 15 կմ ազատ ոճով)։

Արծաթե մեդալակիր է դարձել շվեդ Յուխան Ուլսոնը, ով հաղթահարել է մրցատարածությունը 38:58.2 րոպեում, «բրոնզը» նվաճել է ևս մեկ շվեդ մարզիկ Դանիել Ռիչարդսոնը (39:08.5)։

Միքայելյանն ու Եղոյանը Սոչիի Օլիմպիադայի շրջանակներում պայքարի մեջ են մտել փետրվարի 9–ին և զբաղեցրել են համապատասխանաբար 46–րդ և 63–րդ տեղերը սկիատլոնի մրցումների 68 մասնակիցների շրջանում։ 

Փետրվարի 13–ին գյումրեցի մարզիկ, 21–ամյա Կատյա Գալստյանը զբաղեցրել է 64–րդ տեղը կանանց 10 կմ դասական ոճի մրցատարածությունում։  

Սերգեյ Միքայելյանը փետրվարի 23 –ին հանդես կգա նաև 50 կմ ազատ ոճի  դահուկավազքում:

Իսկ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը, ով բնակվում է ԱՄՆ–ում, փետրվարի 19 –ին և 22 –ին իր ունակությունները կդրսևորի հաջորդաբար հսկա որոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք մրցաձևերում:–0–