Պլատինին հրավիրել է Դասաևին Եվրոպայի առաջնության վիճակահանությանը

11.02.2014, 17:17
«Սպարտակ» ակումբի լեգենդ, 1988 թ.–ի աշխարհի լավագույն դարպասապահ Ռինատ Դասաևը ՈւԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինիից Euro-2016–ի ընտրական փուլի վիճակահանության արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել, հաղորդում է «Սպարտակ» ակումբի պաշտոնական կայքը։
Պլատինին հրավիրել է Դասաևին Եվրոպայի առաջնության վիճակահանությանը

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. «Սպարտակ» ակումբի լեգենդ, 1988 թ.–ի աշխարհի լավագույն դարպասապահ Ռինատ Դասաևը ՈւԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինիից Euro-2016–ի ընտրական փուլի վիճակահանության արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել, հաղորդում է «Սպարտակ» ակումբի պաշտոնական կայքը։

Վիճակահանությունը, որի ընթացքում կորոշվեն Եվրոպայի 2016 թ.–ի առաջնության ընտրական խմբերը, տեղի կունենա Ֆրանսիայի Նիցցա քաղաքում փետրվարի 23–ին։

ՈւԵՖԱ–ն այս արարողությանը հրավիրել է Հին Աշխարհի հռչակավոր դարպասապահներին։

«Որպեսզի նրանց հուսալի ձեռքերը օգնեն անցկացնել միջոցառումը, ինչպես նաև ֆուտբոլի պատմության և զարգացման գործում դարպասապահների հսկայական ներդրումը շեշտադրելու համար», – նշվում է պաշտոնական նամակում։

Ռինատ Դասաևը Մոսկվայի «Սպարտակ» ակումբի և ԽՍՀՄ հավաքականի դարպասապահն է եղել, նա 1980–ականների աշխարհի լավագույն դարպասապահներից է։ Դասաևը 1988 թ.–ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, 1980 թ.–ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ 1979, 1987 թթ.–ի Ֆուտբոլի ԽՍՀՄ –ի չեմպիոնն է։ 1988–1991 թթ.–ին խաղացել է Իսպանիայի «Սեվիլիա» ակումբի կազմում։–0–