Մովսիսյանը վերականգնվել է վնասվածքից հետո և աշխատում է «Սպարտակի» ընդհանուր խմբում առանց որևէ սահմանափակման

06.02.2014, 19:09
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վերականգնվել է վնասվածքից հետո, արդեն աշխատում է ընդհանուր խմբում առանց սահմանափակումների, գրում է «Սպարտակի» պաշտոնական կայքը։
Մովսիսյանը վերականգնվել է վնասվածքից հետո և աշխատում է «Սպարտակի» ընդհանուր խմբում առանց որևէ սահմանափակման

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վերականգնվել է վնասվածքից հետո, արդեն աշխատում է ընդհանուր խմբում առանց սահմանափակումների, գրում է «Սպարտակի» պաշտոնական կայքը։

Մովսիսյանը խորացրել է ծնկահոդի վնասվածքը նոյեմբերի 10–ին Պետերբուրգի «Զենիթի» հետ պրեմիեր լիգայի խաղում (4:2), որում դարձել է հեթ–թրիքի հեղինակ։ Նոյեմբերի վերջին հարձակվողը, ում ակտիվում այս առաջնությունում 12 գնդակ կա, տարել է արտաքին մենիսկի վիրահատություն Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում։

Երկու քաղաքացիություն (Հայաստան և ԱՄՆ) ունեցող Մովսիսյանն այս սեզոնում «Սպարտակի» կազմում 12 գնդակ է խփել և հավակնում է պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուի կոչմանը երկրորդ խաղաշրջանն անընդմեջ։ -0-