«Սպարտակը» մերժել է Մովսիսյանին «գնելու» առաջարկը. ֆուտբոլիստի գործակալ

09.01.2014, 15:00
Մոսկվայի «Սպարտակը» մերժել է անգլիական և գերմանական ակումբների` Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին գնելու առաջարկը, «Ռ–Սպորտ» գործակալությանն է հայտնել ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մակքեյբը։
«Սպարտակը» մերժել է Մովսիսյանին «գնելու» առաջարկը. ֆուտբոլիստի գործակալ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Սպարտակը» մերժել է անգլիական և գերմանական ակումբների` Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին գնելու առաջարկը, «Ռ–Սպորտ» գործակալությանն է հայտնել ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մակքեյբը։

ՀՀ–ի և ԱՄՆ–ի քաղաքացիություն ունեցող Մովսիսյանը ընթացիկ խաղաշրջանում «Սպարտակի» հանդիպումների ընթացքում 12 գոլի հեղինակ է դարձել և երկրորդ խաղաշրջանն անընդմեջ լավագույն ռմբարկուի կոչման հավակնորդ է համարվում։

«Մովսիսյանի վերաբերյալ առաջարկներ եղել են, սակայնի դրանցից ոչ մեկը հավանություն չի ստացել ակումբի կողմից։ Յուրան «Սպարտակի» համար առանցքային խաղացող է, և մենք չենք պատրաստվում նրան վաճառել»,– հայտարարել է Մակքեյբը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ֆուտբոլիստը հայտարարել է, որ «Մովսիսյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում անգլիական ու գերմանական ակումբների սևեռուն ուշադրության կենտրոնում է գտնվում», սակայն նա չի նշել, թե հատկապես որ ակումբների։-0-