Պավել Պոգրեբնյակը կարող է տեղափոխվել «Ֆուլհեմ». ֆուտբոլիստի գործակալ

31.01.2012, 19:59
Պավել Պոգրեբնյակը կարող է տեղափոխվել «Ֆուլհեմ». ֆուտբոլիստի գործակալ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի հավաքականի հարձակվող Պավել Պոգրեբնյակը երեքշաբթի կարող է պայմանագիր ստորագրել Լոնդոնի «Ֆուլհեմ» ակումբի հետ, որը ներառված է պրեմիեր լիգայում, «Р-Спорт» գործակալությանը տեղեկացրել է ֆուտբոլիստի գործակալ Օլեգ Արտյոմովը:

2009 թ.-ից «Շտուտգարտի» կազմում հանդես եկող Պոգրեբնյակն այս սեզոնի ընթացքում հանդես չի գալիս ակումբի հիմնական կազմում: Եվրոպական ակումբներն ունեն միայն մեկ օր՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի գործարքների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այս պահին Պոգրեբնյակը գտնվում է Շտուտգարտում: Սակայն բանակցություններ են ընթանում «Ֆուլհեմի» և անգլիական ևս երկու ակումբների հետ: Վաղը եվրոպական տրանսֆերային պատուհանի վերջին օրն է, և մենք կիմանանք, թե որ ակումբում կշարունակի իր կարիերան Պավելը», - հայտարարել է Արտյոմովը հեռախոսազրույցի ընթացքում:

Պոգրեբնյակը տեղափոխվել է «Շտուտգարտ» 2009 թ.-ի ամռանը, այդ ակումբի կազմում դարձել է 16 գոլի հեղինակ Գերմանիայի առաջնության 68 հանդիպումների ժամանակ: Մինչ այդ նա հանդես է եկել «Զենիթում», որի կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն 2007 թ.-ին, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր 2008 թ.-ին, և Եվրոպայի սուպերգավաթակիր 2008 թ.-ին: Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 30 հանդիպմանը, դարձել է 8 գոլի հեղինակ:-0-