Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա «Հրազդան» մարզադաշտում

18.01.2012, 15:51
Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա «Հրազդան» մարզադաշտում
Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա «Հրազդան» մարզադաշտում

2014թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Իտալիա մրցախաղը տեղի կունենա նորոգված «Հրազդան» մարզադաշտում, Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը:

Հայաստանը հայտնվել է ընտրական փուլի B խմբում, որտեղ խաղալու է Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ: Հայաստանի և Իտալիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա 2012թ.-ի հոկտեմբերի 12-ին:

««Հրազդան» մարզադաշտի հարցը փակ եմ համարում: Եղանակը տաքանակուն պես մենք կսկսենք մարզադաշտի վերակառուցման նախապատրաստական աշխատանքները և այն Հայաստան-Իտալիա մրցախաղին պատրաստելուն»,- իր էջում գրել է Հայրապետյանը:
Երևանի «Հրազդան» մարզադաշտն ամենախոշորն է Հայաստանում և կարող է ավելի քան 70 հազար մարդ տեղավորել: Վերջին տարիներին մարզադաշտում պաշտոնական միջազգային մրցախաղեր չեն անցկացվում, քանի որ այդ ինքնատիպ կառույցի մի քանի կարևոր շինություններ թուլացել են: Մարզադաշտի տարածքը տոնավաճառի է վերածվել:
70-ականներին հենց «Հրազդան» մարզադաշտում են սկսվել Երևանի լեգենդար «Արարատի» լավագույն մրցախաղերը:
Հայաստանի հավաքականը 2012թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի բացահայտումներից մեկը դարձավ և առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու իրական հնարավորություններ ուներ: Հիմնականում ռուսական և ուկրաինական ակումբներում խաղացող երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստների թիմ գալու շնորհիվ Հայաստանի հավաքականը հեռանկարային եվրոպական թիմերից մեկն է համարվում: -0-