«Բարսելոնան» ցանկանում է Վիլյային նվիրել Աշխարհի ակումբային առաջնության հաղթանակը. Ինիեստա

15.12.2011, 20:08
«Բարսելոնան» ցանկանում է Վիլյային նվիրել Աշխարհի ակումբային առաջնության հաղթանակը. Ինիեստա

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հույս ունեն վնասվածք ստացած Դավիթ Վիլյային նվիրել Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ տարած հաղթանակը, Twitter-ի միկրոբլոգում տեղեկացրել է «կապտանռնագույների» կիսապաշտպան Անդրես Ինիեստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հինգշաբթի Ճապոնիայում կայացած առաջնության կիսաեզրափակչում «Բարսելոնան» 4:0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել Քաթարը ներկայացնող «Ալ-Սադ» ակումբին: Վիլյան հանդիպման 36-րդ րոպեին կոտրել է ազդրոսկրը: Նախնական գնահատականների համաձայն՝ 30-ամյա հարձակվողի վերականգնման համար կես տարի կպահանջվի: Դեկտեմբերի 18-ին կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Բարսելոնան» ուժերը կչափի Բրազիլիայի «Սանտոսի» հետ:

«Մենք դուրս եկանք եզրափակիչ, սակայն այս հաղթանակը դառը համ ունի: Դավիթ մենք քեզ հետ ենք, ցանկանում եմ, որպեսզի մենք կարողանանք քեզ նվիրել այս տիտղոսը», - Twitter-ում գրել է Ինիեստան:-0-