Մեսին, Խավին և Ռոնալդուն առաջադրվել են ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակին

05.12.2011, 16:03
Մեսին, Խավին և Ռոնալդուն առաջադրվել են ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները՝ արգենտինացի Լիոնել Մեսին և իսպանացի Խավին, ինչպես նաև մադրիդյան «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ընդգրկվել են ՖԻՖԱ-ի աշխարհի լավագույն խաղացողի մրցանակի՝ «Ոսկե գնդակ»-ի  հավակնորդների ցուցակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հավակնորդների եզրափակիչ եռյակը որոշվել է ընդլայնված ցուցակից ընտրված կապիտանների և տղամարդկանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում: Դրա կազմում էին 23 ֆուտբոլիստներ, որոնց թվում նաև եղել են Մախաչկալայի «Անժի» հավաքականի հարձակվող Սամյուել Էտո’Օ-ն:
Մեսին վերջին տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, իսկ անցած տարի մրցանակի համար մրցել է  իր թիմակից ընկերներ Խավիի և Անդրես Ինյեստի հետ:

«Ոսկե գնդակի» հաղթողի անունը կհրապարակվի 2012թ.-ի հունվարի 9-ին Ցյուրիխում կայանալիք գալա երեկոյի ժամանակ: -0-