ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականին հոգեբանական լավ պատրաստվածություն է հարկավոր իռլանդացիներին հաղթելու համար, կարծում է ԽՍՀՄ Գավաթի դափնեկիր և չենպիոն, «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը:
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը արտագնա ֆուտբոլային հանդիպում կանցկացնի իռլանդացիների հետ: Հաղթանակի դեպքում հայ ֆուտբոլիստները կզբաղեցնեն երկրորդ տեղը և դուրս կգան պատասխան խաղերի:
«Որոշիչ խաղում հաղթանակ տանելը շատ դժվար է: Այստեղ, բացի պրոֆեսիոնալիզմից, նաև լուրջ հոգեբանական պատրաստվածություն է անհրաժեշտ, քանի որ մեր տղաները հիմնականում իրենց մարզադաշտում են հաղթանականեր տարել»,- երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Անդրեասյանը:
Ըստ նրա, հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր է, որպեսզի հայ խաղացողներն առաջինը գոլ խփեն:
«Եթե մենք առաջինը գոլ խփենք, մենք հաղթանակի բոլոր հնարավորությունները կունենանք»,- ավելացրեց նա:
Միաժամանակ Անդրեասյանը նշեց, որ հայկական հավաքականի պաշտպանությունը զգալիորեն թույլ է հարձակումից:
«Կարծում եմ, ամեն դեպքում մենք լավ խաղացողների պակաս ունենք պաշտպանական գոտում: Հիանալի հարձակվողներ ունենք՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, նրանք մեծ հզորություն են հաղորդում գրոհին: Ահա, եթե մենք նման խաղացողներ ունենանք նաև պաշտպանական գոտում, հաղթանակը միշտ մերը կլինի»,- ընդգծեց վետերանը: -0-