Էլինա Դանիելյանը հանդես կգա Չինաստանում անցկացվող ՖԻԴԵ կանանց Գրան-պրիի երկրորդ փուլում

06.09.2011, 19:24
Էլինա Դանիելյանը հանդես կգա Չինաստանում անցկացվող ՖԻԴԵ կանանց Գրան-պրիի երկրորդ փուլում

Հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը կմասնակցի Չինաստանի Շենչժեն քաղաքում սեպտեմբերի 7-19-ը կայանալիք ՖԻԴԵ կանանց Գրան-պրիի երկրորդ փուլում, հաղորդում է armchess.am-ը:

Բացի Դանիելյանից մրցաշարին կմասնակցեն Չինաստանը, Ռուսաստանը, Լիտվան, Թուրքիան, Քաթարն ու Մոնղոլիան ներկայացնող 11 շախմատիստուհիներ:

Դոնի Ռոստովում օգոստոսի 2-14-ը կայացած ՖԻԴԵ-ի Գրան-պրիի առաջին շրջանի հաղթող ճանաչվեց աշխարհի գործող չեմպիոն Հոու Իֆանը:

Շենչժենից հետո մրցումները կանցնեն Ռուսաստանի Նալչիկ և Կազան քաղաքներում, Հայաստանի Ջերմուկում և Թուրքիայի Ստամբուլում:

Սերիայի ամեն փուլի մրցանակային ֆոնդը 40 հազար եվրո է, ևս 60 հազար եվրո կխաղարկվի բոլոր փուլերի գումարով: Գրան-պրիի հաղթողներն իրավունք կստանան 2013 թ.-ին մրցել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:-0-