ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երկու հայ բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը և Գոռ Երիցյանը, Դուբլինում անցկացվող Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ են դուրս եկել։
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, քառորդ եզրափակչի խաղերը կանցկացվեն հինգշաբթի։
Կորյուն Սողոմոնյանը 49 կգ քաշային կարգում կմենամարտի իռլանդացի Էվան Մեթքալֆի, իսկ Գոռ Երիցյանը (60 կգ)՝ անգլիացի Հենրի Թոմասի հետ։ -0-